26.07.2025
Լապշինն այսօր կմեկնի Իսրայել
prev Նախորդ նորություն

Աֆղանստանում վրացի խաղաղապահ է վիրավորվել

Վրացի խաղաղապահը վիրավորվել է Աֆղանստանում և տեղափոխվել ավիացիոն բազայի հոսպիտալ: Այս մասին հաղորդում է Սպուտնիկ-Գռուզիան:


Նշվում է, որ Զաուր Կոմախիձեն վիրավորում է ստացել ավիացիոն բազայից 5կմ հեռու պայթյունից: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Կոմախիձեն անցել է անհրաժեշտ հետազոտությունն ու հավանաբար այսօր նրան դուրս կգրեն:  


Անցած շաբաթ Բահրամ ավիաբազայում մահապարտի հարձակման հետևանքով տուժել էին երեք վրացի զինծառայողներ: Այժմ նրանք գտնվում են Գերմանիայում, որտեղ բուժում են ստանում:

Էրդողան. Անկարան առաջին վճարումը կատարել է C-400 գործարքով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին