22.11.2024
Մամուլի տեսություն. Իշխանությունները Երևանում ստեղծված իրավիճակից դուրս գալու ելք չունեն
prev Նախորդ նորություն

Երևան. Առաջնորդները գնացել են, ցուցարարները՝ մնացել - իրավիճակը լարվում է

«Այսօր Բաղրամյան պողոտայում հայտնվել են ուժեր, որոնց իրական նպատակը ոչ թե էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հարցն է, այլ երկրի ապակայունացումը և քաղաքացիներին բախումների դրդելը: Վերջիններս առաջ են քաշել ոչ թե սոցիալական կամ տնտեսական բաղադրիչ, այլ անհասկանալի և անհեռանկարային քաղաքական պահանջներ», - նշված է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարության մեջ, փոխանցում է EADaily:

Այն բանից հետո, երբ հունիսի 28-ին "Ոչ թալանին" շարժման համակարգողները, ովքեր վերջին շաբաթվա ընթացքում նստացույց էին անցկացնում Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի բարձրացման դեմ, լքեցին պողոտան, կոչ անելով ցուցարարներին շարունակել ակցիան Ազատության հրապարակում, ցույցը չդադարեց: Ակցիայի շարունակման կողմնակիցները, որոնց թվում հատկապես ակտիվ են ծայրահեղական քաղաքական "Հիմնադիր խորհրդարան" շարժման անդամները, ցանկանում են բողոքի ալիքը ուղղել իշխանության դեմ:

Սոցիալական բողոքի քաղաքականացման փորձը ակնհայտ է: Խորհրդանշական է, որ այնտեղ է ժամանել նաև "Հիմնադիր խորհրդարանի" առաջնորդներից մեկը՝ ղարաբաղյան պատերազմի մասնակից Ժիրայր Սեֆիլյանը, ով համառորեն պահանջում է ցուցարարներից շարունակել իրենց պայքարը: "Հիմնադիր խորհրդարանը" 2013թ.-ին՝ նախագահական ընտրությունների պաշտոնական տվյալները վիճարկող քաղաքացիներին` թեքնածու Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցներին, կոչ էր անում շարժվել դեպի Սերժ Սարգսյանի նստավայր:

Բաղրամյան պողոտայում, որտեղ տեղակայված են ՀՀ նախագահի նստավայրը, խորհրդարանը և սահմանադրական դատարանը շարունակում է բողոքի ակցիան: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը կոչ է արել ցուցարարներին ազատել Բաղրամյան պողոտան և շարունակել ակցիան Ազատության հրապարակում: Նա նշել է, որ հակառակ պարագայում ոստիկանությունը կարող է ֆիզիկական ուժ կիրառել հասարակական կարգը վերականգնելու համար:

Ըստ Հովիկ Աբրահամյանի, ստեղծված իրավիճակում անհասկանալի է ցուցարարների որոշումը փակ պահել Բաղրամյան պողոտան, այն դեպքում, երբ ակցիայի նախաձեռնող խումբը կոչ էր արել ցույցը շարունակել Ազատության հրապարակում:

"Ոչ թալանին" շարժման անդամները, ովքեր վերջին շաբաթվա ընթացքում Բաղրամյան պողոտայում նստացույց էին անցկացնում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ, ինչպես նշել է Աբրահամյանը, ստանալով իրենց իսկ կողմից բարձրացված հարցի քաղաքական լուծումը, բարձր իրավագիտակցություն են ցուցարաբերել, ինչը բխում է հասարակության և պետության շահերից:

Վարչապետը կրկին անգամ կոչ է արել ցուցարարներին զերծ մնալ հակասահմանադրական գործողություններից և չսրել իրավիճակը: Ստեղծված իրավիճակի շուրջ իր մտահոգությունն է հայտնել Մեծին Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ 1-ինը: ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը իր կողմից կոչ է արել բոլոր կողմերին խաղաղ և զուսպ պահվածքի, որոնք կհամապատասխանեն ժողովրդավարական արժեքներին: