20.04.2025
Բնապահպաններն ահազանգում են. Սևանա լճի մակարդակն իջել է 25 սմ-ով
prev Նախորդ նորություն

ՌԴ-ն հորդորում է կողմերին զսպվածության. Զախարովան՝ ԵԱՀԿ դիտարկման ժամանակ միջադեպի մասին

Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ԵԱՀԿ առաքելության դիտարկման ընթացքում հակառակորդի կողմից կրակահերթի մասով իրենց կարծիքը պետք է հայտնեն փորձագետները՝ տեղում ուսումնասիրելով միջադեպի բոլոր մանրամասները: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:


Հիշեցնենք, Ադրբեջանի Զինված ուժերն այսօր կրակ են բացել ԵԱՀԿ-ի դիտարկման ժամանակ: Դիտարկումն անցկացվել է Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ:


Զախարովայի խոսքով, սրացումների կամ բարդ իրավիճակների ժամանակ Ռուսաստանը միշտ հորդորում է կողմերին կշռադատված մոտեցման, որի նպատակն է ոչ թե իրավիճակի էլ ավելի սրումը, այլ ուղղություն դեպի քաղաքական կարգավորում:


Ավելի վաղ ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ կրակոցները դադարել են, ինչը հնարավորություն է տվել ԵԱՀԿ դիտորդական առաքելությանն իրականացնել դիտարկումը:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակը դադարեցրեց իր գործունեությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար