3.06.2025
Հրաչյա Հարությունյանը պատիժը կկրի բաց տիպի ռեժիմով
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Հայաստանի հետ սահմանին ԵԱՀԿ-ի դիտարկման ժամանակ. ԱԳՆ

Այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին անցկացված ԵԱՀԿ առաքելության դիտարկման ընթացքում հակառակորդի զինված ուժերը խախտել են հրադադարի ռեժիմը:


Twitter-ի իր էջում Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը գրել է, որ Ադրբեջանի Զինված ուժերը կրակ են բացել ԵԱՀԿ-ի դիտարկման ժամանակ:


Դիտարկումն անցկացվել է Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ:


ԵԱՀԿ-ի անցկացրած դիտարկման ժամանակ Ադրբեջանի Զինված ուժերը մի քանի անգամ խախտել են հրադադարի ռեժիմը: Այս տեղեկատվությունը հաստատել է նաեւ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:


Նրա խոսքով՝ դիտորդական խումբն անմիջականորեն կրակահերթերի տակ չի եղել: Հակառակորդի զինուժը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ:

Նախարարը պնդում է աննախադեպ աճի մասին, բայց ՀՀ քաղաքացին այն իր վրա չի զգում
Հաջորդ նորություն next
 «Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով
29.05.2025
«Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով