15.04.2025
Ի՞նչ տվեց Կարեն Կարապետյանը ՀՀ-ին. վարչապետը հանձնարարեց ամփոփել իր կառավարության տարին
prev Նախորդ նորություն

Հրաչյա Հարությունյանը պատիժը կկրի բաց տիպի ռեժիմով

2013թ․հուլիսի 13-ին մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական վթարի դեպքով 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանն այսօրվանից պատժի մնացած մասը կկրի բաց տիպի ռեժիմով:

Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի տեղեկությունը հաստատեցին նաև ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից՝ հավելով, որ պատժի մնացած մասը բաց տիպի ռեժիմով կրելու կարգագիրը կա, և Հարությունյանն արդեն գտնվում է բաց ռեժիմով պատիժը կրողների համար նախատեսված տեղամասում:

Հրաչյա Հարությունյանը 20.07.2017թ-ին տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն՝ «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով պատժի մնացած մասը կրելու համար:


Հիշեցնենք, Հրաչյա Հարությունյանի վարած բեռնատարը 2013 թվականի հուլիսի 13-ին մխրճվել է Պոդոլսկից դեպի Կուրիլովո 64 ուղեւորի փոխադրող ավտոբուսի մեջ: Վթարի հետեւանքով 18 մարդ զոհվել է, ավելի քան 40-ը՝ վիրավորվել: Մոսկվայի քաղաքային դատարանը 2015թ. ապրիլին Հրաչյա Հարությունյանին դատապարտել է 6 տարի և 9 ամիս ժամկետով ազատազրկման:

Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Հայաստանի հետ սահմանին ԵԱՀԿ-ի դիտարկման ժամանակ. ԱԳՆ
Հաջորդ նորություն next