16.04.2025
Սոչիի օդանավակայանում առգրավել են ՀՀ-ից տեղափոխված 280 կգ ձուկ. ՊԵԿ-ը պարզաբանում է
prev Նախորդ նորություն

Հրաչյա Հարությունյանը պատժի մնացած մասը՝ 2 տարի ութ ամիսը կկրի Հայաստանում

Հրաչյա Հարությունյանը պատժի մնացած մասը՝ 2 տարի ութ ամիսը կկրի Հայաստանում։ Դատարանն այսօր բավարարել է ՀՀ ԱՆ ՔԿՀ-ի ներկայացրած միջնորդությունը:


Հրաչյա Հարությունյանը մեղավոր էր ճանաչվել ՌԴ օրենսգրքի 264 (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման խախտման) և 327 (կեղծ փաստաթղթերի պատրաստում) հոդվածներով:


Հիշեցնենք, Հրաչյա Հարությունյանը 20.07.2017թ-ին տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն՝ «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով պատժի մնացած մասը կրելու համար:


Հրաչյա Հարությունյանի վարած բեռնատարը 2013 թվականի հուլիսի 13-ին մխրճվել է Պոդոլսկից դեպի Կուրիլովո 64 ուղեւորի փոխադրող ավտոբուսի մեջ: Վթարի հետեւանքով 18 մարդ զոհվել է, ավելի քան 40-ը՝ վիրավորվել: Մոսկվայի քաղաքային դատարանը 2015թ. ապրիլին Հրաչյա Հարությունյանին դատապարտել է 6 տարի և 9 ամիս ժամկետով ազատազրկման: Վճիռը հրապարակելուց հետո մեկնարկեց Հրաչյա Հարությունյանի՝ Հայաստան տեղափոխման հարցը:

Դամասկոսի ցուցահանդեսի տարածքի հրթիռակոծության արդյունքում ՀՀ դիվանագետներն անվնաս են
Հաջորդ նորություն next