20.04.2025
ՌԴ-ն հորդորում է կողմերին զսպվածության. Զախարովան՝ ԵԱՀԿ դիտարկման ժամանակ միջադեպի մասին
prev Նախորդ նորություն

ԵԱՀԿ երևանյան գրասենյակը դադարեցրեց իր գործունեությունը

ԵԱՀԿ երևանյան գրասենյակն օգոստոսի 31-ից դադարեցնում է գործունեությունը: Այս մասին հիշեցնում է Aysor.am-ը:


Կառույցի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիեն նշել էր, որ կազմակերպությունը պետք է սկսի երևանյան գրասենյակի փակման գործընթացը, քանի որ գրասենյակի մանդատի ապագայի վերաբերյալ կոնսենսուս հնարավոր չեղավ ձեռք բերել:


ԵԱՀԿ-ն բացել է իր դաշտային առաքելությունը Հայաստանում 2000 թվականին:


Ավելի վաղ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մանդատի երկարաձգման շուրջ կոնսենսուսին միանալու մերժումը ոչ միայն վնաս է հասցնում ԵԱՀԿ դաշտային առաքելությունների գործունեությանը, այլև հանձնառությունների կատարման գործում համագործակցությանը:


«Ադրբեջանն իր իսկ երկրում ոտնահարելով ԵԱՀԿ հանձնառությունները՝ փակեց Բաքվում ԵԱՀԿ գրասենյակը, որից հետո հարված հասցրեց ընդհանրապես տարածաշրջանում ԵԱՀԿ ներկայությանը», - նշել էր նա։

Վարչապետն ու «Մայքրոսոֆթ» ընկերության պաշտոնյան քննարկել են ՀՀ թվային օրակարգը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար