20.04.2025
«Նաիրիտի» պայթյունից և հրդեհից որևէ քաղաքացի մարմնական վնասվածք չի ստացել. ԱՆ
prev Նախորդ նորություն

Հայտնի է, թե «Ելք»-ը որ փողոցներն է առաջարկում անվանափոխել

Երևանի ավագանու նիստին այսօր ներկայացվել է «Ելք» դաշինքի առաջարկած փողոցների անվանափոխության նախագիծը:


Մասնավորապես, նախագծով առաջարկվում է անվանափոխել Երևան քաղաքի հինգ փողոց. Լենինգրադյան փողոցը` Լեոնիդ Ազգալդյանի փողոց, Կասյանը` կաթողիկոս Վազգեն Առաջին վեհափառի փողոց, Միկոյանը` Քըրք Քըրքորյանի փողոց, Ամիրյանը` Վռամշապուհ արքայի փողոց, Ֆրունզեի փողոցը` Ապրիլյան հերոսների փողոց:


Նշենք, որ Ամիրյան փողոցը մեկ անգամ արդեն անվանափոխվել է Վռամշապուհի անվան, սակայն նրան դարձյալ վերադարձվել է Ամիրյանի անունը: Իսկ Կասյանը անվանափոխվել է Սիամանթոյի փողոց, սակայն երկար այդ անվանումը չի մնացել՝ վերադարձվել է Կասյանը:


Հիշեցնենք, VERELQ-ի հետ զրույցում Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը նշել էր, որ զարմանում է, երբ նման առաջարկներ են հնչում՝ հատկապես, երբ խոսքը կոնկրետ անունների մասին է:

Մամուլ. Սարգսյանը պատասխանեց Պուտինին և Հոգլանդին. Ալիևի հետ հանդիպման թեման փակվո՞ւմ է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար