23.11.2024
Խոսրովի արգելոցում իրականացվում են հրդեհի առանձին օջախների մարման և հետմարման աշխատանքներ
prev Նախորդ նորություն

Ավիատոմսերի թանկացումը կապված է նախատեսված քանակից ավելի մեծ պահանջարկով. քաղավիացիա

Օրերս VERELQ-ը գրել էր, որ Մոսկվայից Երևան ավիատոմսերն ամենաթանկն են ճանաչվել և եթե Ռուսաստանից ամենապահանջված ուղղություններով ավիատոմսերի գները անցած տարվա համեմատ նվազել են, ապա դեպի Երևան շուրջ երեք հազար ռուբլիով թանկացել: 


Սակայն պարզվեց, որ պատկան մարմինները, դրա պատասխանն ունեն. ՀՀ քաղավիացիայի վարչության պետ Սերգեյ Ավետիսյանի խոսքով՝ Հայաստանից Ռուսաստան ավիատոմսերի թանկացումը կապված է նախատեսված քանակից ավելի մեծ պահանջարկի առկայությամբ: Նրա խոսքով՝ իրենց կողմից նախատեսված քանակից ավելի պահանջարկի դեպքում փորձում են օպերատիվ ձեւով լուծում տալ այս ամենին հավելյալ չվերթների տեսքով.


«Գնային քաղաքականության մասով մենք մշտապես ասել ենք, որ ուղղակիորեն գնային քաղաքականության վրա չենք ազդում, մենք կարող ենք ունենալ անուղղակի ազդեցություն՝ շնորհիվ մրցակցության ավելացման: Պետք է կամ նստատեղերի քանակը, կամ օդանավերի քանակն ավելացնել»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա: