20.04.2025
Փորձագետ. Ադրբեջանի ու ՀՀ–ի միջև պատերազմի հավանականությունը մեծանում է
prev Նախորդ նորություն

Մոսկվայից Երևան ավիատոմսերը ճանաչվել են ամենաթանկը

Վիճակագրությունը  վկայում է, որ մոսկվացիները և ռուսաստանցիները 2017 թվականին ավելի շատ են մեկնում արտերկիր հանգստանալու, քան 2016 թվականին: Մասնավորապես, նախորդ տարվա համեմատ հետաքրքրությունը Թուրքիայի հանդեպ նրանց շրջանում աճել է 63,7 տոկոսով, Վրաստանի հանդեպ՝ 50 տոկոսով, Իտալիայի հանդեպ 70 տոկոսով: Սա են վկայում ավիատոմսերի որոնման Aviasales.ru կայքի տվյալները:


Համաձայն դրանց, այս տարի նվազել են մոսկովյան թոփ-20 գրեթե բոլոր ուղղությունների ավիատոմսերի գները, բացառություն է կազմում Երևանը՝ այստեղ անգամ թանկացում է արձանագրվել:  


Ուշագրավ է, որ Մոսկվայից Թբիլիսի հետադարձով ավիատոմսերի գները նվազել են 3 հազար ռուբլիով, գրեթե նույնչափ՝ Բուրգաս հետադարձով: Սակայն Մոսկվայից Երևան և հետադարձ ավիատոմսերի գները, նախորդ տարվա համեմատ, թանկացել են շուրջ 4 հազար ռուբլիով: Aviasales.ru կայքի համաձայն՝ այլ զգալի թանկացումներ ամենապահանջված ուղղություններով այս տարի չի արձանագրվել:

Իրանի արտգործնախարար Զարիֆն ԱՄՆ-ի կողմից մեծ դավադրություն է չեզոքացրել. Ռոուհանի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար