23.11.2024
Մոսկվայից Երևան ավիատոմսերը ճանաչվել են ամենաթանկը
prev Նախորդ նորություն

Իրանի արտգործնախարար Զարիֆն ԱՄՆ-ի կողմից մեծ դավադրություն է չեզոքացրել. Ռոուհանի

Իրանի արտգործնախարար Մուհամադ Ջավադ Զարիֆն ԱՄՆ-ի կողմից մեծ դավադրություն է չեզոքացրել: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, հայտնում է IRNA գործակալությունը:


Ռոհանին այդ մասին հայտարարել է Իրանի խորհրդարանում տեղի ունեցած նիստի ընթացում արտգործնախարարի պաշտոնի իր թեկնածուին ներկայացնելու ժամանակ: Նրա խոսքով՝ իրանցի դիվանագետի ջանքերի շնորհիվ վերջին 4 տարում հակադարձվել է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի ճնշումը:


Ռոուհանիի կարծիքով՝ ԱՄՆ-ի ճնշման զենքը եղել է ՄԱԿ-ի կանոնադրության յոթերորդ գլուխը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հակաիրանական բանաձևերը, ինչպես նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի որոշումները: Ռոուհանին նշել է, որ Զարիֆին հաջողվել է չեզոքացնել այդ մեծ դավադրությունը:


«Չնայած որոշ պատկերացումներին, որոնք ենթադրում են, որ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրն ընդամենը տնտեսական համաձայնագիր է, այն պատասխանատու է ազգային անվտանգության, ԱՄՆ-ի չարագույժ դավադրությունների չեզոքացման և միջուկային ծրագրի Իրանի իրավունքի հաստատման համար»,- նշել է նա:


Ռոուհանին նշել է նաև, որ այդ համաձայնագրի շնորհիվ չեղարկվել է Իրանին մինչև 2020 թվականը ժամանակակից սպառազինությունների փոխանցման արգելքը, ինչը հանգեցրել է Իրանի պաշտպանական հզորության ամրապնդման: