23.11.2024
Ստեղծվում է Թուրքիա–Կատար առևտրային միջանցք Իրանի տարածքով
prev Նախորդ նորություն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել պահպանել միջուկային գործարքն Իրանի հետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ներդնել առավելագույն ջանքեր՝ ուժի մեջ պահելու իրանական միջուկային ծրագրի շուրջ ձեռքբերված համաձայնագիրը։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը ճեպազրույցի ժամանակ՝ փոխանցում է RIA Novosti-ն։

Իրանի նախագահ Հասան Ռոհանին երեկ հայտարարել էր, որ երկիրը կարող է հաշված ժամերի ընթացքում դուրս գալ միջուկային համաձայնագրից, եթե ԱՄՆ-ը շարունակի ընդլայնել պատժամիջոցները։


Ավելի վաղ Իրանի խորհրդարանը հավանություն էր տվել սեփական հրթիռային ծրագրի մշակման համար հավելյալ 520 մլն դոլար հատկացնելու մասին օրինագծին՝ ի պատասխան ԱՄՆ պատժամիջոցների։