27.07.2025
Ադրբեջանը` Վրաստանի գլխավոր ներդրող
prev Նախորդ նորություն

Մինսկի խումբը հույս ունի, որ ՀՀ և Ադրբեջանի նախագահները շուտով կվերսկսեն բանակցությունները

Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ: Այս մասին ադրբեջանական ԱՊԱ-ին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը:


Նա հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կվերսկսեն բանակցությունները:


«Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները շուտով կվերսկսեն բանակցությունները»,- ասել է նա:


Սակայն Հոգլանդը հավելել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում նախագահների հանդիպման կազմակերպման մասին տեղեկություն չկա:

Թուրքիայում հայկական եկեղեցական սեփականության խնդիրը նշված է ԱՄՆ Պետդեպի զեկույցում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին