27.07.2025
Իրանը դիտարկում է գազի մատակարարումներն ավելացնելու մասին Հայաստանի հայտը
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը` Վրաստանի գլխավոր ներդրող

Ադրբեջանը, Թուրքիան և Մեծ Բրիտանիան 2016թ.–ին Վրաստանի գլխավոր ներդրողներից են։ Այդ մասին հայտնում է Վրաստանի ազգային վիճվարչությունը։

Օտարերկրյա ներդրումների մեջ ադրբեջանական ներդրումների ծավալը կազմում է 35,6%, Թուրքիայի ներդրումը`13%, իսկ Մեծ Բրիտանիայի` 7,6%։

Ամենաշատ ներդրումներն ուղղվել են տրանսպորտի և կապի ոլորտ`671,9 միլիոն դոլար, շինարարական ոլորտ` 129,5 միլիոն, իսկ 129 միլիոն`ֆինանսական ոլորտ։

Մինսկի խումբը հույս ունի, որ ՀՀ և Ադրբեջանի նախագահները շուտով կվերսկսեն բանակցությունները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին