23.11.2024
Իրանը ԱՄՆ-ին սպառնացել է միջուկային ծրագրի համաձայնագրից դուրս գալ
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Հնարավոր է ստեղծվի Ադրբեջան–Թուրքիա–Պակիստան ռազմա–քաղաքական առանցք

Պակիստանն ունի միջուկային զենք, ռազմական ոլորտում տեխնոլոգիական մեծ նվաճումներ և դա հաշվի առնելով Ադրբեջանը դիմել է Պակիստանի օգնությանը։ Այդ մասին azeri.today–ին հայտնել է պակիստանցի քաղաքագետ Մուհամմադ Ասիֆ Նուրը։

Նրա խոսքով, ռազմական տեխնիկայի ոլորտում Ադրբեջանն իր հայացքը գցել է Պակիստանին, քանի որ ադրբեջանա–պակիստանյան հարաբերություններն ունեն խորքային բնույթ։

Ըստ նրա, հնարավոր է ստեղծվի Ադրբեջան–Թուրքիա–Պակիստան ռազմա–քաղաքական առանցք։ Նա հավելել է, որ Պակիստանը խորքը տնտեսական, քաղաքական, մշակութային կապեր ունի Անկարայի ու Բաքվի հետ։