23.11.2024
Փորձագետ. Ամերիկացիները վերադառնում են «սառը պատերազմի» պրակտիկային
prev Նախորդ նորություն

Էր Ռիադը խնդրել է Բաղդադին միջնորդ դառնալ Թեհրանի հետ հարաբերություններում

Սաուդյան իշխանությունները խնդրել են Բաղդադին որպես միջնորդ դառնալ Էր Ռիադի և Թեհրանի միջև։ Այդ մասին Իրանի մայրաքաղաքում հայտարարել է Իրաքի ներքին գործերի նախարար Կասեմ Հուսեյն ալ-Արաջին, ով վերջերս այցով եղել է Սաուդյան Արաբիայում։

«(Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն) Մուհամմադ բեն Սալմանը պաշտոնապես դիմել է ինձ խնդրանքով, որպեսզի Իրաքը միջնորդ դառնա Թեհրանի և Էր Ռիադի միջև՝ երկու երկրների հարաբերություններում լարվածության նվազեցման նպատակով»,- ասել է նա իրանցի գործընկեր Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլիի հետ համատեղ մամլո ասուլիսում՝ նշելով, որ ավելի վաղ այդ մասին իրեն խնդրել էր նաև սաուդցի միապետ Սալմանը։

Ինչպես դրա հետ կապված նշել է ալ-Արաջին, նա տեղեկացրել է թագավորության պատասխանատու անձանց, որ ցանկացած ջերմացում պետք է սկսվի իրանցի ուխտավորների հանդեպ հարգալից վերաբերմունքից։

Իրաքցի նախարարի խոսքով՝ Բաղդադում երկու երկրների միջև լիարժեք կապերի վերականգնման հույս ունեն։ «Իրաքը կարծում է, որ Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջև պետք է լինեն բարեկամական հարաբերություններ, քանի որ դա կնպաստի տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանը»։