20.04.2025
Վայոց ձորում բռնկված հրդեհը երկրորդ օրն է մարել չի հաջողվում
prev Նախորդ նորություն

Հրդեհը «Խոսրովի անտառ» պետական արգելոցում դեռ չի հաջողվում մարել

Հրդեհը «Խոսրովի անտառ» պետական արգելոցում դեռ չի հաջողվում մարել:

Օգոստոսի 14-ին՝ ժամը 06:30-ի դրությամբ, հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են, որոնց մասնակցում են 69 փրկարար և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Ժամը 06:00-ին հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է ՀՀ ՊՆ ավիացիայի 1 ուղղաթիռ:


Հիշեցնենք, որ Օգոստոսի 12-ին, ժամը 12:30-ին ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպության «Զիմա» կոչվող տարածքում այրվում է բուսածածկ տարածք:


Ըստ նախնական տվյալների՝ 200-250 հա տարածքում այրվում է բուսածածկ և անտառածածկ տարածք:

ՌԴ փաստաբանը չեմ, ոչ էլ պաշտպանը, բայց բոլոր պետություններն ունեն իրենց շահերը. Քոչարյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար