24.11.2024
Լևոն Մնացակյանյանի գլխավորությամբ Արցախում հրամանատարական հավաքներ են անցկացվել
prev Նախորդ նորություն

Վայոց ձորում բռնկված հրդեհը երկրորդ օրն է մարել չի հաջողվում

Վայոց ձորի Արտավան գյուղի շրջակայքում նախօրերին բռնկված հրդեհը դեռ չի հաջոդվել հանգցնել: Այսօր՝ ժամը 06:59-ին, հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են: Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից:  


Հրդեհը բռնկվել է օգոստոսի 10-ին։ Նույն օրը՝ ժամը 18:50-ին, ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում անձը չպարզված քաղաքացուց ահազանգը ստացվել է, որ ՀՀ Վայոց ձորի մարզի Արտավան գյուղում այրվում է խոտածածկ տարածք:


Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են մի քանի տասնյակ հրշեջներ, ՀՀ զինված ուժերի և ոստիկանության համակարգի աշխատողներ։ Երեկ դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը և բնապահպանության նախարար Ա.Մինասյանը։ Հրդեհի մարման աշխատանքների իրավիճակային կառավարումն իրականացնում է Դավիթ Տոնոյանը:


Երեկ՝ ժամը 16:30-ի դրությամբ այրվում էր 450-500 հա խոտածածկ և անտառածածկ (80 հա) տարածք:


Առաջին անգամ հրդեհաշիջման համար օգտագործվում են մոտակա ջրամբարի պաշարները և կրակի դեմ պայքարին օժանդակում է մասնավոր «Լիդիան Արմենիա» ընկերությունը` տրամադրելով ծանր տեխնիկա (Կատերպիլեր B-9 և D-10 մակնիշի) և ջրատարներ, որոնք ջուր են մատակարարում հրշեջ մեքենաներին: ՀՀ ԱԻ նախարարության հետ համագործակցության շնորհիվ՝ ընկերության փրկարար ջոկատը, որը վերապատրաստվել է նախարարության կողմից, նույնպես պատրաստ է անհրաժեշտության դեպքում, ներգրավվել հրդեհաշիջման աշխատանքներում: