6.09.2025
Թուրք ազգայնականները կոչ են արել ՌԴ-ին հրաժարվել Հայաստանի հետ ռազմական միությունից
prev Նախորդ նորություն

Արցախի անկախության միջազգային ճանաչումն ընդամենը ժամանակի հարց է. Շարմազանով

Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտությունը ներկայացնում է որպես տարածքային խնդիր երկու երկրների միջև, սակայն իրականում սա ժողովուրդների ինքնորոշման դասական օրինակ է: Այս մասին Պորտուգալիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Ռուբինա Բերարդոյի հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:  


ԱԺ փոխնախագահը կոչ է արել եվրոպացի գործընկերներին չդառնալ ադրբեջանական կեղծ պրոպագանդայի զոհը և աշխարհին ներկայացնել իրականությունը:


«Արցախի ժողովուրդը, ինչպես աշխարհում ցանկացած ժողովուրդ ազատ և անկախ ապրելու իրավունք ունի: Մենք ջանք չենք խնայելու՝ հասնելու Արցախի անկախության միջազգային ճանաչմանը, և Արցախի անկախության միջազգային ճանաչումն ընդամենը ժամանակի հարց է»,- նշել է Էդուարդ Շարմազանովը:


Անդրադառանալով Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցին՝ Էդուարդ Շարմազանովը փաստել է, որ աշխարհի բազմաթիվ երկրներ ճանաչել են այն՝ դատապարտելով միլիոնավոր քրիստոնյաների բնաջնջումը, սակայն Թուրքիան նախորդ դարասկզբին սկսած մշակութային ցեղասպանությունը շարունակում է առ այսօր. վերջին դեպքերն առնչվում են Վարագավանքին:


Իր հերթին Ռուբինա Բերարդոն նշել է, որ շատ ընդհանրություններ ունեցող երկու հպարտ ժողովուրդները կարող են համագործակցության բնագավառներ գտնել և զարգացնել կապերը մարդու իրավունքերի պաշտպանության, տնտեսական, մշակութային և բազմաթիվ այլ ոլորտներում:


Հանդիպման ավարտին Ռուբինա Բերարդոն, կարևորելով միջխորհրդարանական կապերի զարգացումը, նշել է, որ Հայաստան այցելելուց հետո հաջորդ քայլը կարող է լինել Պորտուգալիայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի ստեղծումը: Էդուարդ Շարմազանովը կարևորել է Պորտուգալիայի հետ կապերի խորացումը Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման և երկու երկրների միջև քաղաքական երկխոսության կայացման տեսանկյունից:

Վարչապետը վստահ է՝ շինարարության տեմպերի աճի առումով ունենալու ենք առաջընթաց
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը