24.11.2024
Վայոց ձորում այրվում է 230 հա խոտածածկ և անտառային տարածք
prev Նախորդ նորություն

Թուրք ազգայնականները կոչ են արել ՌԴ-ին հրաժարվել Հայաստանի հետ ռազմական միությունից

Թուրքիայի ազգայնական «Մեծ միասնություն» կուսակցության նախագահ Մուստաֆա Դեստիջին իր կուսակցության ժողովի ժամանակ հանդես է եկել կոշտ հայտարարությամբ՝ կոչ անելով Ռուսաստանին հրաժարվել հայ-ռուսական միացյալ զորախմբից։ Այս մասին հայտնում է Haber 7-ը։

«Ռուսաստանի ու Հայաստանի ուժերի միավորումը պատշաճ հետաքրքրություն չի առաջացրել թուրքական հասարակության մոտ, սակայն պետք է ավելի մոտիկից դիտարկել այդ որոշման պատճառները»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը Հայաստանի հետ զորքերի միավորման կարիք չունի։ Համատեղ զորքերը ստեղծվում են ի շահ Հայաստանի և ուղղված կլինեն Ադրբեջանի և Թուրքիայի դեմ։

«Թուրքիան Ադրբեջանի դեմ ագրեսիայի դեպքում պարտավոր է լինել Ադրբեջանի կողքին, այդ իսկ պատճառով Ռուսաստանին դիվանագիտության օգնությամբ պետք է հետ պահել համատեղ զորախմբի ստեղծման որոշումից»,-ասվում է հայտարարությունում։