28.11.2024
Վանում Վարագավանքի քարերը քանդում և օգտագործում են մզկիթի շինարարության համար
prev Նախորդ նորություն

Քեդմի. Ամերիկացիները չգիտեն, թե ինչպես կառուցել հարաբերություններն Ադրբեջանի հետ

Ամերիկացիները չգիտեն, թե ինչպես կառուցել հարաբերություններն Ադրբեջանի հետ։ Սպեկուլյացիա անելով մարդու իրավունքներ վրա, նրանք կարող են մարդու իրավունքներ ոտնահարողների շարքին դասել Ադրբեջանին։ ԱՄՆ–ի կարծիքով, Բաքուն բավարար չափով ամերիկամետ չէ։ Եթե Ադրբեջանը լիներ ամերիկամետ, ապա ԱՄՆ–ն չէր էլ հիշի այդ երկրում մարդու իրավունքների մասին։ Այդ մասին azeri.today–ին հայտնել է իսրայելական Նատիվ հատուկ ծառայության նախկին ղեկավար Յակով Քեդմին։

Նրա խոսքով, Ադրբեջանը նորմալ հարաբերություններ է պահպանում ՌԴ–ի հետ, չնայած Իրանի ու ԱՄՆ–ի թշնամացմանը, Բաքուն նորմալ հարաբերություններ է պահպանում նաև Թեհրանի հետ։

Յակով Քեդմին նշել է, 
որ Ադբեջանին անհրաժեշտ չէ թշնամանալ Իրանի հետ, բացի այդ, Ադրբեջանը Թուրքիայի համար ամենամերձավոր երկիրն է`դա մեկ ժողովուրդ է։


Նա հավելել է, որ ամերիկացիները վստահ չեն, արդյոք Ադրբեջանի հետ կկարողանան անել այն, ինչ արեցին Վրաստանի հետ Սահակաշվիլիի օրոք։