28.11.2024
Քեդմի. Ամերիկացիները չգիտեն, թե ինչպես կառուցել հարաբերություններն Ադրբեջանի հետ
prev Նախորդ նորություն

Վրաստանի էներգետիկայի նախարար. Ադրբեջանական գազը փոխարինել է ռուսական գազին

Վրաստանի տարածաշրջանների գազաֆիկացման մակարդակն ադրբեջանական SOCAR ընկերության կողմից կգերազանցի նախատեսված ծավալները։ Այդ մասին Trend–ին հայտնել է Վրաստանի էներգետիկայի նախարար Իլյա Էլոշվիլին։

Նա նշել է, որ մինչև տարվա վերջ SOCAR-ը կգազաֆիկացնի 250.000 սպառողի, գազաֆիկացումն ընդգրկում է Թբիլիսիից դուրս գտնվող մի շարք շրջաններ։

Ըստ նրա, Վրաստան գազի ներկրման հիմնական ծավալները (90%) իրականացվում են Ադրբեջանից։ Ադրբեջանական գազը վրացական շուկայում փոխարինել է ռուսական գազին։

Իլյա Էլոշվիլին հավելել է, որ Ադրբեջանն ու Վրաստանն իրականացնում են մի շարք կարևոր նախագծեր` Բաքու–Թբիլիսի–Ջեյհան, Հարավկովկասյան գազամուղ, Բաքու–Սուփսա խողովակաշար, ինչը թույլ է տալիս կասպյան էներգակիրներն արտահանել արևմուտք։