25.11.2024
Օդանավակայանների 7 ամիսների ուղևորահոսքը 28 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը
prev Նախորդ նորություն

ՀՀ քաղաքացին Վրաստանում մահվան ելքով ՃՏՊ հեղինակ. մայրն ու դուստրը զոհվել են

Վրաստանի ոստիկանությունը ձերբակալել է ՀՀ քաղաքացու (ծնվ. 1995 թվականին), որը մահվան ելքով ՃՏՊ հեղինակ է դարձել: Վերջինիս հետևանքով զոհվել են մայր ու դուստր: Այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն:


Քննությոամբ պարզվել է, որ ձերբակալված Գ.Չ-ն իր «Nissan Tiida» մակնիշի մեքենայով, օգոստոսի 5-ին Սուրամի շրջանում վրաերթի է ենթարկել ճամփեզրի վրա գտնվող մորն ու դստերը, որոնք տեղում մահացել են: Կինը 38 տարեկան էր, երեխան՝ 5: 


Եթե վարորդը մեղքը հաստատվի, նրան սպառնում է 6-10 տարվա ազատազրկում: