19.04.2025
Թեհրան․ ԱՄՆ նոր պատժամիջոցները խախտում են իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը
prev Նախորդ նորություն

Թիլերսոնը հայտնել է Իրանի հարցում Թրամփի հետ տարաձայնությունների մասին

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտնել է, որ նախագահ Դոնալդ Թրամփն ու ինքը տարբեր կարծիքներ ունեն իրանական միջուկային համաձայնագրի մասին։ Սակայն Իրանն իր գործողություններով խախտում է համաձայնագրի էությունը, ու ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ աշխատում է ապահովել Իրանի կողմից համաձայնագրի իրականացումը, հայտնում է Atlantic-ը։

Թիլերսոնը Թրամփի հետ իր հարաբերություններն անվանել է «դրական»՝ նշելով, որ իր համար «հարմարավետ է նրան պատմել իր տեսակետների մասին»։

«Մենք տարաձայնություններ ունենք այնպիսի հարցերում, ինչպիսին է Իրանի ու «վեցյակի» գործողությունների համատեղ համընդգրկուն ծրագիրը։ Բայց ես կարծում եմ, որ եթե չլինեին այդ տարաձայնությունները, ես վստահ չէի լինի, որ ծառայում եմ նրան»,- ասել է Թիլերսոնը։

Կատարը Թուրքիայի հետ համատեղ զորավարժություններ է սկսել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար