24.11.2024
Այս պահին պրագմատիկ է շուկան զարգացնել ռուսական ուղղությամբ՝ ԵԱՏՄ-ի միջոցով
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի չորս քաղաքացի Հայաստանում ապաստան է ստացել

2017 թվականի առաջիկ կիսամյակում Ադրբեջանի չորս քաղաքացի Հայաստանում ապաստան է ստացել: Այս մասին ասուլիսում հայտարարեց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:


Բանախոսը հստակեցրեց՝ ապաստան ստացած ադրբեջանցիներից երկուսը անչափահաս են, նաև կին և տղամարդ:


Ընդհանուր առմամբ, ապաստան ստանալու համար ՀՀ-ին դիմել է 55 օտարերկրացի՝ Սիրիայից (25 դիմում), Ուկրաինայից (9 դիմում), Իրանից (6 դիմում), Կուբայից (7 դիմում): Փախստականի կարգավիճակ է ստացել 46 անձ՝ Ադրբեջանից, Իրաքից, Իրանից և Սիրիայից: