24.11.2024
Հարկ վճարողները, մաքսային սահմանը հատողները տեղեկատվություն կստանան մեկ հասցեից. ՊԵԿ
prev Նախորդ նորություն

Հրապարակվել են Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության սահմռկեցուցիչ մանրամասները

ՀՀ ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության դեպքի մասին:


Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.


«Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, հուլիսի 25-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 3-րդ կմ-ից դեպի աջ ընկած՝ մոտ 300 մ հեռավորությամբ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել էր հուլիսի 23-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող, Արմավիրի մարզպետի խորհրդական, 1965 թ. ծնված Մանուկ Սիմոնյանի դիակը:


Հուլիսի 27-ին ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավարության դեմ պայքարի գլխավոր եւ Արմավիրի մարզային վարչությունների, Արմավիրի եւ Բաղրամյանի բաժինների, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր եւ Արմավիրի մարզային քննչական վարչության աշխատակիցների համատեղ օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հուլիսի 22-ին Մանուկ Սիմոնյանի տանը 1970 թ. ծնված Ռ. Մ.-ն կացնով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխին եւ սպանել, այնուհետեւ սավանով փաթաթել, կապել եւ 1994 թ. ծնված Ն. Ս.-ի հետ հուլիսի լույս 23-ի գիշերը, ժամը 4.00-ի սահմաններում, հանգուցյալին պատկանող «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով դիակը տեղափոխել են նշված վայր եւ թողնելով այնտեղ՝ հեռացել են:


Նշանակվել են փորձաքննություններ:


Ռ. Մ.-ն եւ Ն. Ս.-ն ձերբակալված են:


Նախաքննությունը շարունակվում է»:


Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, Մանուկ Սիմոնյանի սպանության մեջ կասկածվում են նրա որդին եւ կինը, որոնք ձերբակալվել են: Նախնական տեղեկություններով սպանության դրդապատճառն ընտանիքում անհաշտ հարաբերություններն են եղել:


Ոստիկանները հայտնաբերել են նաեւ հանցագործության գործիքը՝ կացինը, որով սպանվել է Մանուկ Սիմոնյանը: