25.11.2024
Եվրոպական ներդրումային բանկը շարունակելու ՀՀ կառավարության հետ փոխշահավետ գործակցությունը
prev Նախորդ նորություն

Բացահայտվել է Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանությունը. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ - հետախուզական համատեղ գործողությունների արդյունքում բացահայտվել է Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանությունը, մեկ անձ ձերբակալվել է:


Այս մասին տեղեկացնում է ՔԿ-ն, հավելելով, որ նախաքննության շահերից ելնելով այս պահին այլ մանրամասներ չեն հաղորդում:


Երկու օր առաջ Արմավիրում սպանված էին գտել մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանին։ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ Սիմոնյանի մարմինը կապկպված վիճակում հայտնաբերվել է Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի մոտ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում։ Արմավիրի մարզպետի խորհրդականը մոտ 2 օր կորած էր համարվում: