Լապշինի դիմումը կքննարկվի, երբ վճիռը ուժի մեջ մտնի. Ադրբեջանի ԱՆ
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի՝ իրեն Իսրայել արտահանձնելու խնդրագիրը կքննարկվի միայն այն բանից հետո, երբ դատարանի վճիռը ուժի մեջ մտնի: Այս մասին ԱՊԱ-ին հայտնել են Ադրբեջանի արդարադատության նախարարությունից:
Նշվել է, որ խնդրագիրը կքննարկվի՝ հաշվի առնելով միջազգային համաձայնագրերն ու նորմերը.
«Համաձայն օրենսդրության յուրաքանչյուր դատապարտյալ նման խնդրագրի իրավունք ունի և կարող է օգտվել այդ իրավունքից»,- մատնանշել են նախարարությունից:
Նախօրեին Ալեքսանդր Լապշինը հանդիպել է Ադրբեջանում Իսրայելի դեսպանատան ներկայացուցիչների հետ և ասել նրանց, որ ցանկանում է իր արտահանձնումը Իսրայել: Բացի այդ, բլոգերը հրաժարվել է բողոքարկել Բաքվի դատարանի կայացրած վճիռը:
Հիշեցնենք, հուլիսի 20-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը Լապշինին դատապարտեց երեք տարի ազատազրկման: