25.11.2024
Ալեքսանդր Լապշինը դիմել է, որ իրեն արտահանձնեն Իսրայել
prev Նախորդ նորություն

Պուտինը ստորագրել է ՀՀ հետ միացյալ խմբավորման մասին համաձայնագիրը վավերացնելու օրենք

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Հայաստանի հետ միացյալ խմբավորման մասին համաձայնագիրը վավերացնելու օրենքը:


Ավելի վաղ այն վավերացվել էր Դաշնային Խորհրդի կողմից: Համաձայնագիրը ստորագրվել է 2016 թվականի նոյեմբերի 30-ին Մոսկվայում:


Միավորված խմբավորման հիմնական խնդիրներին է վերաբերում ճիշտ ժամանակին ՌԴ-ի և Հայաստանի դեմ զինված հարձակման անմիջական նախապատրաստման բացահայտումը և դրա հակադարձումը, երկու պետությունների պետական սահմանների ցամաքային հատվածի փակումը պատասխանատվության հաստատված սահմաններում, օդատիեզերական տարածքում ՌԴ-ի և Հայաստանի պետական սահմանի պաշտպանությունը, ինչպես նաև զորքերի և տարածաշրջանում գտնվող երկու երկրների խիստ կարևոր օբյեկտների հակաօդային պաշտպանությանը մասնակցությունը:


Անցած շաբաթ համաձայնագիրը հավանության արժանացրեց նաև Հայաստանի կառավարությունը: