2.08.2025
Լապշինի դիմումը կքննարկվի, երբ վճիռը ուժի մեջ մտնի. Ադրբեջանի ԱՆ
prev Նախորդ նորություն

Ալեքսանդր Լապշինը կարող է վաղաժամ ազատ արձակվել. փաստաբան

Բաքվում դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինը կարող է վաղաժամ ազատ արձակվել: Այս մասին Trend հետ զրույցում ասել է Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը՝ բլոգերի հետ հանդիպումից հետո:  


Նրա խոսքով, այն բանից հետո, երբ դատավճիռը օրինական ուժի մեջ մտնի, ինչը տեղի կունենա օգոստոսի կեսերին, հնարավոր կլինի դիտարկել նրա Իսրայել արտահանձնման գորխընթացը, որի մասին խնդրագրով նախօրեին Լապշինը դիմել է Ադրբեջանում այդ երկրի դեսպանատանը:  


Իսրայելական կողմը պետք է դիմի համապատասխան գրությամբ Ադրբեջանի արդարադատության նախարարությանը, որից հետո էլ այդ հարցը կքննարկվի: Չերնինի խոսքով, Լապշինը նաև կարող է բողոքարկել դատավճիռը և եթե այն բավարարվի, ապա կարող է ազատ արձակվել վաղաժամ:  


Հիշեցնենք, Բաքվի դատարանը Լապշինին դատապարտեց երեք տարվա ազատազրկման հուլիսի 20-ին:

Ռուս-ադրբեջանական սահմանի սահմանագծման աշխատանքների մանրամասները կքննարկվեն աշնանը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան