20.04.2025
Ինչպե՞ս իրանական գործարարներին ներգրավեն ՀՀ տնտեսություն. քննարկում Երևանում
prev Նախորդ նորություն

Եռօրյա այցով Հայաստան կժամանի Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարարը

Հուլիսի 25-ից 27-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով եռօրյա պաշտոնական այցով Հայաստան է այցելելու Իսրայելի Պետության տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբին:


Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիին կընդունեն ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ու վարչապետ Կարեն Կարապետյանը։


Հուլիսի 25-ին տեղի կունենան արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Իսրայելի Պետության տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի բանակցությունները։


Ցախի Հանեգբիին հանդիպումներ կունենա ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև գյուղատնտեսության նախարարների հետ:


Այցի շրջանակներում Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարարը կայցելի Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Էրդողան. ՌԴ հետ C-400 ՀՕՊ համակարգերի գնման պայմանագրի ստորագրվել է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար