25.11.2024
Եռօրյա այցով Հայաստան կժամանի Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարարը
prev Նախորդ նորություն

Էրդողան. ՌԴ հետ C-400 ՀՕՊ համակարգերի գնման պայմանագրի ստորագրվել է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Ռուսաստանի հետ C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման պայմանագրի ստորագրման մասին: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։


Նա նշել է, որ Թուրքիան Ռուսաստանի հետ կատարել է անհրաժեշտ քայլերը և հույս հայտնել, որ С-400 համակարգերը կտեսնեն իրենց երկրում՝ համատեղ իրականացնելով դրա արտադրությունը:  Էրդողանը, սակայն, չի հստակեցրել, թե երբ և կոնկրետ ինչ փաստաթղթեր են ստորագրվել: Նախօրեին նա հայտարարել էր, որ բանակցությունները Մոսկվայի հետ С-400 մատակարարման շուրջ ընդհանուր առմամբ ավարտվել են:


Թուրքիայի առաջնորդը նաև ասել է, թե չի կարծում, որ ՌԴ–ից գնվող C-400 համակարգերը ԱՄՆ–ի հետ հարաբերություններում լարվածության առիթ կստեղծեն։


«Ամեն երկիր իր պաշտպանության համար փնտրտուքների մեջ է։ Եթե մենք երկար տարիներ չենք կարողանում ԱՄՆ–ի հետ համաձայնության հասնել, եւ սա դրա այլընտրանքն է։ Երկար տարիներ ՆԱՏՕ–ի անդամ Հունաստանը C-300 է օգտագործում եւ ոչ մեկ ձայն չի հանում։ Երբ հերթը հասավ Թուրքիային, ինչո՞ւ սկսեցին անհանգստանալ։ Մենք ՌԴ–ի հետ ստորագրել ենք C-400–ի հետ կապված համաձայնագրեր։ Նաեւ համատեղ արտադրություն ենք իրականացնելու»,–հավելել է նա։