Քայլերը Սոչիի հանդիպումից հետո ցույց կտան Մոսկվայի դիրքորոշումը ԼՂ կարգավորման հարցում
Քայլերը, որ Սոչիի հանդիպումից հետո կձեռնարկի Ռուսաստանը, ցույց կտան իր դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին Trend-ին ասել է ադրբեջանցի քաղաքագետ Գաբիլ Գուսեյնլին՝ մեկնաբանելով անցած շաբաթ Սոչիում կայացած ՌԴ և Ադրբեջանի նախագահների հանդիպումը:
Նշելով, որ հանդիպմանը քննարկվել է ղարաբաղյան հակամարտության հիմնահարցը, Գուսեյնլին նկատել է, որ վերջին շրջանում ՄԱԿ-ն ու ԵԱՀԿ-ն բավականին ակտիվացել են կարգավորման հարցում: Քաղաքագետը կարծում է, որ նման նախաձեռնողականության ֆոնին կարող է լուրջ վնաս հասցվել Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքին ու իմիջին:
«Եվ ռուսները, և հայերը շատ են խոսում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին: Այդ իմաստով կարծում եմ, որ ՌԴ նախագահը հաջորդը կընդունի Հայաստանի նախագահին և վերջինիս հետ կքննարկի այդ հարցերը: Քանի որ գլխավոր հարցը փոխզիջման հասնելն է», - նշել է Գուսեյնլին:
Ադրբեջանցի քաղաքագետը նաև ավելացրել է, որ սոչինյան հանդիպմանը Ռուսաստանը, ինչպես և ապրիլյան բախումներից հետո խոստացավ, որ կաշխատի հասնել ստատուս-քվոի փոփոխոման, անհրաժեշտ փոխզիջումների: