25.11.2024
Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը դեռ հնարավոր չէ. փաստաբան
prev Նախորդ նորություն

Վայք քաղաքից 6 կմ արևմուտք գրանցվել է 3 մագնիտուդով երկրաշարժ

Հուլիսի 24-ին, տեղական ժամանակով ժամը 21:55-ին (Գրինվիչի ժամանակով` հուլիսի 24-ին 17:55-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.690 և արևելյան երկայնության 45.390 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Վայք քաղաքից 6 կմ արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.0 մագնիտուդով երկրաշարժ:


Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4 բալ:


Ըստ նախնական տվյալների՝ երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի մարզի Եղեգիս, Արտաբույնք, Հորբատեղ գյուղերում և Եղեգնաձոր քաղաքում 2-3 բալ ուժգնությամբ: