25.11.2024
Հուլիսի 24-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը իջավ 10 սմ-ով. բնապահպաններն ահազանգում են
prev Նախորդ նորություն

Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը դեռ հնարավոր չէ. փաստաբան

Բաքվում երեք տարվա ազատազրկման դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը այս պահին հնարավոր չէ. վճիռը դեռ ուժի մեջ չի մտել, իսկ պաշտպանությունը դեռ որոշում չունի բողոքարկման պահով: Այս մասին հայտարարել է Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը:


ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ, փաստաբանը նշել է, որ արտահանձնումը հնարավոր չէ այնքան ժամանակ, քանի դեռ վճիռը օրինական ուժ չի ստացել:


«Հաջորդ շաբաթ ես կհանդիպեմ Լապշինի հետ և այդժամ պարզ կլինի՝ դիմելու ենք բողոքարկման, թե ոչ: Լապշինը այդ հարցի շուրջ դեռ որոշում չունի»,- հայտարարել է Չերնինը:


Անցած շաբաթ դատարանը Ալեքսանդր Լապշինին դատապարտեց երեք տարի ազատազրկման: ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել էին, որ շարունակելու են պաշտպանել Լապշինի իրավունքները: