22.11.2024
Պարտքի ասեղի վրա. Ինչպե՞ս է կառավարությունը համալրելու բյուջեն
prev Նախորդ նորություն

Ոստիկանությունը ցրեց նստացույցը՝ ուժ կիրառելով լրագրողների և ցուցարարների նկատմամբ

Ոստիկանությունը, նախազգուշացումներից հետո, ուժի կիրառմամբ և ջրցան մեքենաների ուղեկցությամբ, հունիսի 23-ի վաղ արառվոտյան անցավ Երևանի Բաղրամյան պողոտան Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ցուցարարներից ազատելու "հատուկ միջոցառման" իրականացանը:

"Ոչ թալանին" էլեկտաէներգիայի սակագների թանկացման դեմ պայքարող նախաձեռնության համակիրները, ինչպես նաև Երևանի հասարակ բնակիչները "Ազատության" հրապարակում երեք օր նստացույց անելուց հետո, կազմակերպեցին բողոքի երթ դեպի Բաղրամյան պողոտա՝ նախագահի նստավայր: Փողոցի առաջնամասում ոստիկանության շղթային հանդիպելուց հետո, նրանք որոշեցին չգնալ ընդհարման և նստացույց իրականացնել փողոցի վրա՝ փակելով երթևեկությունը:

Ինչպես հայտնում է VERELQ-ի թղթակիցը, ոստիկանության գործողությունների ժամանակ Բարղարմյան պողոտայի առաջնամասնում նստացույց էին իրականացնում մի քանի հարյուր ցուցարար: Նրանց և ուստիկանության պատնեշի միջև գտնվում էին լրագրողները: Ամենասկզբից ոստիկանները պահանջեցին լրագրողներին ազատել միջանցքը՝ "հատուկ միջոցառումների իրականացման համար":

Այնուհետև ուժի կիրառմամբ լրագրողներին հեռցրեցին փողոցից՝ վնասելով դեպքի վայրից ուղիղի հեռարձակում իրականացնող լրատվամիջոցներից մի քանիսի տեխնիկան:
Այդ ընթացքում դաժանությամբ էին աչքի ընկնում ոսիկանության հետ "սինքորն" գործող քաղաքացիական հգուստով անձիք: Նրանք նպատակադրված հարձակվում էին լրագրողների վրա, հափշտակում տեսանկարահանող սարքերը, ջարդում դրանք կամ բռնագրավում հիշողության կրիչները:

Միջանցքն ազատելուց հետո ոիստկանական ուժերն անցան խոստացված "հատուկ միջոցառման" իրականացմանը: Գործի դրվեցին ջրցան մեքենաները և ոստիկանության զորքը: Գործողության ժամանակ ցուցարաները ստացել են տարբեր աստիճանի վնասվածքները: Կան ոստիկանություն բերման ենթարկված լրագրողներ և ցուցարարներ, որոնց քանակի մասին ոչինչ չի հաղորդվում: Տեղեկություներ չկա նաև զոհերի մասին:

Դեպքի մասին ոստիկանությունը դեռ հայտարարությամբ հանդես չի եկել, սակայն հունիսի 22-ի գիշերը տարածած հաղորդագրության մեջ զգուժացրել էր ցուցարարների նկատմամբ ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ կիրառելու մասին:

"Երթի (ցույցի) մասնակիցների կողմից ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին չենթարկվելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքերում երթը այլևս չի համարվի խաղաղ և օրենքով սահմանված կարգով կդադարեցվի: Ոստիկանությունը զգուշացնում է, որ իր լիազորությունների իրականացման ընթացքում իրավասու է իրավախախտների նկատմամբ կիրառել ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ", - ասված է ոստիկանության հայտարարության մեջ: