ՀՀ Աազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց "Պետական պարտքի մասին" օրենքում կառավարության առաջարկված փոփոխությունները:
Կառավարությունն առաջարկում է պետական պարտքի ընդունելի շեմի մեջ ընդգրկել կառավարության արտաքին պարտքի 60%-ը, որպեսզի հնարավորություն լինի նոր վարկեր ներգրավվել ապագայում: Այսօր վերին շեմ է սահմանվում կառավարության և Կենտրոնական բանկի պետական պարտքը:
2014թ.-ի վերջին արտաքին պարտքը հասել է 4.4 միլիարդ դոլարի՝ 10.88 միլիարդ ՀՆԱ-ի դեպքում՝ հաշվի առնելով հայկական դրամի տարեկան միջին փոխարժեքն ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ: Այսպիսով, պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է գրեթե 40.4%: Փորձագետները և ընդդիմադիր քաղաքական գործիչները արդեն քննադատության են ենթարկել կառավարության օրինագիծը՝ նշելով, որ երկրի իշխանությունները միայն խորացնում են պարտքի փոսը, որտեղից ստիպված են լինելու դուրս գալ ապագա սերունդները:
ԲՀԿ-ից ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ
Վարդան Բոստանջյանի կարծիքով, անտաղանդ կառավարման պայմաններում "ասեղի վրա նստածներին" անհրաժեշտ է նոր դոզա: «Կառավարությունը բնակչությանը մոլորության մեջ է գցում՝ պնդելով պետական պարտքի ոչ այնքան մեծ ծանրաբեռնվածություն կա: Իրականում, պարտքի փոսն օրեցօր խորանում է»,- նշել է Բոսանջյանը Lragir-ի հետ զրույցում:
Տնտեսագետ
Վահագն Խաչատրյանի կարծիքով, գումարների սակավությունը, պետական բյուջեի կատարման հետ կապված խնդիրները ստիպում են կառավարությանը բարձրացնել արտաքին պարտքի շեմը: «Կառավարությունը հասկանում է, որ մոտակա տարիներին հնարավոր չէ ակնկալել ոչ լուրջ ներդրումներ, ոչ արտաքին բարենպաստ պայմաններ տնտեսական առողջացման և զարգացման համար: Հետևաբար, ՀՀ-ի իշխանությունները գնում են պարտքի բեռի ավելացման ճանապարհով»,- նշեց Խաչատրյանը
VERELQ-ի թղթակցի հետ զրույցում:
Անդրադառնալով արտաքին պարտքի հետագա սպասարկմանը՝ տնտեսագետը նկատեց, որ իշխանություններն իրենց համար շատ նպաստավոր միջոց են գտել՝ եվրաբոնդերի թողարկման տեսքով: 2015թ.-ի մարտին Հայաստանը 500 միլիոն դոլարի եվրապարտատոսմեր է թողարկել՝ 10 տարի ժամկետով և 7.5% տոկոսադրույքով:
Ներգրավված միջոցներից 205 միլիոն դոլարն օգտագործվել է 2013թ.-ի 700 միլիոն դոլարի հասնող եվրապարտատոմսերի հետգնման համար: Խաչատրյանի խոսքով, ստեղծվում է յուրահատուկ բուրգ՝ վերցնել նոր պարտքեր, որպեսզի մարել հները:
«Այդպիսի անպատասխանատու քաղաքականություն ժամանակին անցկանցում էր Հունաստանը, որն այսօր հայտնվել է դեֆոլտի շեմին», - նշել է Խաչատրյանը:
ՀՀ ֆինանսների նախարար
Գագիկ Խաչատրյանը վերջերս հայտարարել էր, որ Հայաստանի 2015թ.-ի պետբյուջեի կատարման հետ կարող են որոշակի խնդիրներ առաջանալ: Խաչատրյանի խոսքով, ՀՀ-ի տնտեսական վիճակը կապված է մասնավորապես Եվրասիական տնտեսական միությունում տեղի ունեցող գործընթացների և ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցների հետ:
Պետք է նշել, որ պետական պարտքի շեմի բարձրացմամբ կառավարությունը չի պատրաստվում սահմանափակվել: Բյուջե գումարներ հայթայթելու համար կառավարությունը գնում է ավանդական ճանապարհով՝ հարկերի բարձրացմամբ:
Նախորդ շաբաթ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացված օրինագիծը, որը նախատեսում է բենզինի, դիզվառելիքի, օղու, ծխախոտի ակցիզային հարկի դրույքները 10%-ով ավելացում:
Ֆինանսների փոխնախարար
Վախթանգ Միրումյանը նկատեց, որ ակցիզային դրույքների բարձրացման շնորհիվ բյուջեի մուտքերը կավելանան 9 միլիարդ դրամով՝ մոտ 19 միլիոն դոլարով: Միրումյանը նշեց, որ ակցիզային դրույքների բարձրացման շնորհիվ, ապրանքների և ծառայությունների թանկացումը կլինի ոչ այնքան զգայուն:
Կառավարության նախաձեռնությունը վատ է ընդունվեց անգամ իշխող կուսակցության ներկայացուցիչների կողմից: Այնուամենայնիվ, օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ, որպեզի աշնանային նստաշրջանի ժամանակ այն ավելի մանրակրկիտ ուսումնասիրվի և հետո միայն ընդունվի վերջնական որոշում:
Անկախ այն հանգամանքից, կընդվեն ի վերջո առաջարկված փոփոխությունները, ակնհայտ է, որ տրանսֆերտների կրճատման ֆոնին, ներդրումների նվազման և փոքր ու միջին բիզնեսի վերացման պայմաններում, պարտքի և հարկային բեռի ավելացումը բնակչության համար այսօր կառավարության կողմից դիտարկվում է որպես խնդիրների լուծման ամենահեշտ տարբերակը: