25.11.2024
ՀՀ-ն պատրաստ է ԱՄՆ մեծ ներդրումների համար քննարկել հատուկ բարենպաստ ռեժիմները. Նախարար
prev Նախորդ նորություն

ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն»՝ տեսակցելու Հրաչյա Հարությունյանին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները, այդ թվում նաև բժիշկ-մասնագետը այցելել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու հուլիսի 20-ին Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան տեղափոխված Հրաչյա Հարությունյանին:


Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից տեղեկացնում են, որ նրանք առանձնազրույց կունենան Հարությունյանի հետ, կծանոթանան առողջական վիճակին, կուսումնասիրեն պահման վայրի պայմանները:


Հիշեցնենք, Հրաչյա Հարությունյանն այսօր Ռուսաստանի Դաշնությունից տեղափոխվել է ՀՀ և գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, պատժի կրման վայրը կորոշվի ՀՀ-ում դատավճիռը ճանաչելուց և այն կատարման ուղարկելուց հետո։


Հրաչյա Հարությունյանի վարած բեռնատարը 2013 թվականի հուլիսի 13-ին մխրճվել է Պոդոլսկից դեպի Կուրիլովո 64 ուղեւորի փոխադրող ավտոբուսի մեջ: Վթարի հետեւանքով 18 մարդ զոհվել է, ավելի քան 40-ը՝ վիրավորվել: Մոսկվայի քաղաքային դատարանը 2015թ. ապրիլին Հրաչյա Հարությունյանին դատապարտել է 6 տարի և 9 ամիս ժամկետով ազատազրկման: Վճիռը հրապարակելուց հետո մեկնարկեց Հրաչյա Հարությունյանի՝ Հայաստան տեղափոխման հարցը:


Տեղափոխվելուց հետո Հարությունյանը Հայաստանում անազատության մեջ կմնա ևս 2 տարի 9 ամիս: