25.11.2024
Մինչև 2020թ.–ը ադրբեջանական ներդրումները Թուրքիայում կհասնեն 20 միլիարդ դոլարի
prev Նախորդ նորություն

CPJ. Լապշինը չպետք է բանտում գտնվի նրա համար, որ այցելել է վիճահարույց տարածք

Լրագրողների պաշտպանության կոմիտե միջազգային կազմակերպությունը (CPJ) դատապարտել է Ադրբեջանում ՌԴ քաղաքացի Ալեքսանդր Լապշինի գործով կայացված դատավճիռը:


ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ, կազմակերպությունը նշում է, որ բլոգերը չպետք է բանտում լինի նրա համար, որ այցելել է վիճահարույց տարածաշրջան.


«Ալեքսանդր Լապշինը չպետք է բանտում գտնվի նրա համար, որ այցելել է վիճահարույց տարածաշրջան։ Մենք Բաքվի իշխանություններին կոչ ենք անում չվիճարկել լրագրողի բողոքարկումը ու նրան ազատ արձակել առանց որեւէ պայմանների», - հայտնել է Եվրոպայում ու Կենտրոնական Ասիայում CPJ –ի ծրագրերի համակարգող Նինա Օգնյանովան։


Հիշեցնենք, նախօրեին Բաքվի դատարանը Ալեքսանդր Լապշինին դատապարտեց երեք տարվա ազատազրկման: Լապշինի փաստաբանը վճիռը որակեց ավելի լավը, քան կարող էր լինել՝ հաշվի առնելով այն, որ դատախազը Լապշինի համար 6,5 տարվա ազատազրկում էր պահանջել: