25.11.2024
ՌԴ ԱԳՆ-ն կշարունակի պաշտպանել Լապշինի իրավունքներն ու շահերը
prev Նախորդ նորություն

Մինչև 2020թ.–ը ադրբեջանական ներդրումները Թուրքիայում կհասնեն 20 միլիարդ դոլարի

Մինչև 2020 թվականը ադրբեջանական ներդրումները Թուրքիայում կհասնեն 20 միլիարդ դոլարի։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին տնտեսական կապերի խորհրդի ղեկավար Սելջուկ Աքաթը, փոխանցում են թուրքական ԶԼՄ–ները։

Նրա խոսքով, Թուրքիայի ու Ադրբեջանի ապրանքաշրջանառությունը 2016 թվականին կազմել է 1.6 միլիարդ դոլար։
Ներդրումների մեծ մասը բաժին է ընկնում ադրբեջանական SOCAR ընկերությանը։