Հայաստանում կտրուկ աճել է շաքարավազի, սակայն կրճատվել հացի արտադրությունը
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում 2017 թվականի հունվար-մայիս ամիսներին 13.6%-ով ավելացել է աղի արտադրության ծավալը՝ կազմելով 12 768.4 տոննա:
Ըստ ԱՎԾ-ի՝ Հայաստանում 67.5%-ով աճել է նաև շաքարավազի արտադրության ծավալը: Եթե 2016թ-ի հունվար-մայիսին արտադրվել է 23 300.0 տոննա շաքարավազ, ապա 2017 թ-ի նույն ժամանակահատվածում՝ 39 020.0տոննա:
Հայաստանում 2017 թվականի հունվար-մայիս ամիսներին արտադրվել է 114.6 հազար տոննա հաց, ինչը 2016թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ 2.4 տոկոսով նվազել է: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:
Ըստ ԱՎԾ-ի՝ նշված ժամանակահատվածում 7.7%-ով աճել է ալյուրի արտադրությունը. եթե 2016 թ-ի հունվար-մայիսին արտադրվել է 64 հազար տոննա ալյուր, ապա այս տարի՝68.9 հազար տոննա: