25.11.2024
Մեր երկրում միակ պաշտոնական լեզուն հայերենն է. Շարմազանով
prev Նախորդ նորություն

Ի՞նչ է պատասխանել Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Պետդումայի խոսնակին

Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպման ժամանակ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը մերժել է Վյաչեսլավ Վոլոդինի՝ ռուսերենին Հայաստանում պետական լեզվի կարգավիճակ տալու մասին առաջարկը: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով Վյաչեսլավ Վոլոդինի հայտարարությանը, որը վերաբերվում էր ՌԴ-ում հայկական վարորդական իրավունքի վկայականների խնդիրը կարգավորելուն:


«Հայկական պատվիրակությունն ասել է, որ Հայաստանի օրակարգում չկա նման հարց եւ չի էլ նախատեսվում ռուսերենը պետական լեզու ճանաչելու մասին հարցի քննարկում»,- փոխանցել է Բաբայանը:


Հիշեցնենք, որ ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը ՀՀ իշխանություններին առաջարկել է պաշտոնական կարգավիճակով ամրագրել ռուսերենը ՀՀ օրենսդրության մեջ, որպեսզի Հայաստանի ազգային վարորդական իրավունքները ճանաչվեն ՌԴ տարածքում: «Ես կարող եմ ասել միայն մի բան. ամրագրեք ռուսերենը, իբրեւ պաշտոնական եւ այդ դեպքում օրենքը կտարածվի նաեւ ՀՀ քաղաքացիների վրա»,- ասել է Վոլոդինը ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ հանդիպմանը:


ՏԱՍՍ հաղորդմամբ, հարցը բարձրաձայնել է Հայաստանի խորհրդարանի ղեկավարը՝ նշելով, որ օրենքի ընդունումից հետո ՀՀ քաղաքացիները լուրջ խնդրի առաջ են կանգնել: «Երբ մենք քննարկում էինք այդ հարցը, մենք ընդգծում էինք, որ այդ նորմը գործում է միայն այն երկրների համար, որտեղ սահմանադրորեն ռուսերենի կարգավիճակն ամրագրված է» ,- իր հերթին պարզաբանել է Վոլոդինը: