19.04.2025
Մեզ դեռևս չի բավարարում ԱՄՆ հետ այսօրվա հարաբերությունների մակարդակը. Սերժ Սարգսյան
prev Նախորդ նորություն

Ագարակում հայտնաբերվել է ՌԴ սահմանապահ զորքերի ուղեկալի 27-ամյա պետի դին

Հուլիսի 13-ին Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում գտնվող սպայական բնակարանում հայտնաբերվել է 1990-ին ծնված երիտասարդի դի: Պարզվել է, որ նա ՌԴ սահմանապահ զորքերի «Կարճևան» սահմանապահ ուղեկալի պետն էր:


Tert.am-ի տեղեկություններով՝ նա ազգությամբ ռուս է:


Աղբյուրի հաղորդմամբ Քննչական կոմիտեն նման ահազանգ ստացել է, մահվան նախնական պատճառը հայտնի է.


«Նման ահազանգ ստացվել է: Նախնական տվյալներով երիտասարդի մահվան պատճառը սրտի կաթվածն է»:


Քննչական կոմիտեից նաև հայտնեցին, որ նյութեր են նախապատրաստվում, դեպքի հանգամանքները պարզվում են:

Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքը ի վերուստ տրված իրավունք է. ՀՀ նախագահ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար