20.04.2025
ՌԴ-ն ՀՀ ՔԿ-ին չի տրամադրել Պերմյակովի՝ զորամասը ինքնակամ լքելու փաստով քգործի նյութերը
prev Նախորդ նորություն

Բակո Սահակյանին մրցակից է հայտնվել

Արցախի Հանրապետության անցումային շրջանի նախագահի պաշտոնի համար երկու թեկնածու է պայքարելու՝ գործող նախագահ Բակո Սահակյանը և Ազգային ժողովի «Շարժում-88» խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանը: Վերջինիս թեկնածությունն առաջադրվել է այսօր:


Նշենք, այսօր վերջին օրն է, երբ խմբակցությունները կարող են առաջադրել նախագահի իրենց թեկնածուին։ Ընտրությունը կկայանա հուլիսի 19-29-ն ընկած ժամանակահատվածում:


Ինչպես ավելի վաղ VERELQգրել էր՝ գործող նախագահ Բակո Սահակյանի նախագահության երկրորդ ժամկետն ավարտվում է 2017թ․ հուլիսին, իսկ գործող խորհրդարանի լիազորությունների ժամկետը՝ 2020թ․։ Մինչև 2020թ․, երբ տեղի կունենան նախագահական ուղղակի ընտրություններ, նախագահին կընտրի խորհրդարանը։ Անցումային շրջանը, համաձայն նոր Սահմանադրության, 2017-2020 թթ-ն է: Ընդդիմադիրների պնդմամբ՝ սահմանադրական բարեփոխումներով Բակո Սահակյանը տեսականորեն հնարավորություն ստացավ Արցախը ղեկավարելու մինչև 2030թ․՝ ընդհանուր առմամբ՝ 23 տարի։

Մամուլ. Բաքուն չի կատարել Մոսկվային տված «ղարաբաղյան խոստումը»՝ Պուտինը դա չի ներում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար