24.11.2024
Կառավարությունն աշխատում է ծրագրային բյուջետավորման համակարգի ներդրման ուղղությամբ
prev Նախորդ նորություն

Եթե ԵԱՏՄ-ում չլինեինք՝ 2015-ին 0,2% աճի փոխարեն ավելի ցածր աճ կարձանագրվեր. Նախարար

ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից ակնկալվող դրական հաշվարկները կյանքի կկոչվեին, եթե 2015 թվականի ճգնաժամը չլիներ. եթե այդ տնտեսական շոկը չլիներ, գոյություն ունեցող հաշվարկները կյանքի կկոչվեին: Իսկ եթե Հայաստանն անդամակցած չլիներ, ապա 2015 թվականին կունենայինք ավելի խորը խնդիր և 0,2% տնտեսական աճի փոխարեն երկրում ավելի ցածր աճ կարձանագրվեր: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:


Նա նշեց, որ Հայաստանից դեպի ԵՄ արտահանումն ավելի շատ է, բայց այդ արտահանման 92%-ը հումքային ապրանք է, հիմնականում պղինձ, մնացածը միայն պատրաստի արտադրանք է: Իսկ դեպի ԵԱՏՄ շուկա, մասնավորապես Ռուսաստան արտահանվում է պատրաստի արտադրանքի գերակշիռ մասը, և 92%-ը պատրաստի արտադրանք է:


Նախարար Արամյանի խոսքով, 2016-ին 50%-ով աճել է արտահանումը, ինչը նախևառաջ կապված է ՌԴ-ում տնտեսական իրավիճակի կայունացմամբ.


«Երբ կայունացավ ՌԴ-ի տնտեսությունը, սպառողները հարմարվեցին նոր խաղի կանոններին և աճ գրանցվեց, իսկ սա վկայում է, որ ունենք դրական էֆեկտներ ԵԱՏՄ-ին անդամակցությունից»,- նշեց նախարարը:


Նա նաև հիշեցրեց, որ Համաշխարհային բանկի հետ համատեղ համապատասխան գործիքակազմով վերլուծություն է կատարվել, թե ինչպիսին է ՀՀ-ում տնտեսական լրացուցիչ էֆեկտը, եթե անդամակցում ենք ԵԱՏՄ-ին: Ըստ այդմ, էֆեկտը լինում է 2,2%, որից 1,4%-ը գալիս է գազի սակագնից։ Նախարարը պարզաբանեց, որ դա նշանակում է, որ տարեկան 140 մլն դոլար ՀՀ-ից դուրս չի բերվում, արտարժույթը դուրս չի հոսում դուրս:


Նշենք, որ  ԱԺ մշտական հանձնաժողովներում մեկնարկել է 2016 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումները: