20.04.2025
Ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 12 պայմանագրային զինծառայող, 7-ի վիճակը ծանր է
prev Նախորդ նորություն

Կառավարությունն աշխատում է ծրագրային բյուջետավորման համակարգի ներդրման ուղղությամբ

ՀՀ կառավարությունը հետևողական աշխատում է ծրագրային բյուջետավորման համակարգի ներդրման ուղղությամբ: Այս մասին Ազգային Ժողովում, 2016 թվականի պետական բյուջեի կատարողականի ԱԺ մշտական հանձնաժողովներում քննարկումների մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:


Նրա խոսքով, այդ համակարգը ենթադրում է, որ կատարողականները պետք է ներկայացվեն աստիճանաբար, արդյունքային ցուցանիշներին ավելի մեծ շեշտադրումներով, այսինքն պետք է ուշադրություն դարձնել ոչ թե նրան, թե որքան ֆինանսական միջոցներ են ծախսել, այլ ինչ արդյունքներ են արձանագրվել այդ միջոցների ծախսից: Կարապետյանն ընդգծեց՝ ոլորտային քննարկումների ժամանակ նախատեսվում է շարունակել քննարկումները հենց այս տրամաբանությամբ:


«Տնտեսության հետագա զարգացման նպատակով 2016 թվականից սկսվել և շարունակվում են մի շարք ծրագրեր, որոնք իրենց արտացոլումն են գտել վերջերս ընդունված Կառավարության ծրագրում և իրենց տեղը կգտնեն նաև միջնաժամկետ ծախսերի ծրագրում»,- ասաց նա՝ կարճատև այս ելույթից հետո հեռանալով:

Եթե ԵԱՏՄ-ում չլինեինք՝ 2015-ին 0,2% աճի փոխարեն ավելի ցածր աճ կարձանագրվեր. Նախարար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար