Ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 12 պայմանագրային զինծառայող, 7-ի վիճակը ծանր է
Հունիսի 24-ին, ժամը 08:31-ին Մ-14 ավտոճանապարհի Վարդենիս-Շորժա հատվածի 25-րդ կմ-ին ՊՆ պետհամարանիշով «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 6 մ սահել մոտակա ձորակը (թափքը պոկվել է)։ 14 ուղևոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վարդենիսի զինվորական հոսպիտալ, որտեղ բժիշկները 7 տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուս 7-ինը՝ միջին ծանրության:
Ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 12 պայմանագրային զինծառայող, մեկի վիճակը գնահատվում է ծանր: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա տեղեկացմամբ, զինծառայողը տեղափոխվում է Երևան, մյուսները հետազոտվում են: Նախնական վիճակները գնահատվում է բավարար:
Ավելի ուշ Հովհաննիսյանի նոր գրառում կատարեց, որով տեղեկացրեց, որ բժիշկները 7 տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուս 7-ինը՝ միջին ծանրության:
Այնուհետև նա նոր գրառում կատարեց. "Նոր իրավիճակ։ Երևան են տեղափոխվում 8 զինծառայող, որից երկուսի վիճակը միջինից ծանր է, մեկը ունի կոտրվածքներ։ Մյուսների վիճակը բավարար է"։
ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ Կամովոր Խաչատրյանի խոսքով՝ երկու զինծառայողներից մեկն ունի սրունքի կոտրվածք, մյուսը, որին ցանկանում են տեղափոխել Երևան, ստացել է կրծքավանդակի ողերի կոտրվածք: Թե որքանո՞վ է նրանց կյանքին վտանգ սպառնում, Խաչատրյանը նշել է, որ դա պարզ կլինի, երբ զինծառայողները Երևան կտեղափոխվեն ու համապատասխան ստուգումներ կանցնեն:
Հոսպիտալացված զինծառայողներն այս պահին գտնվում են Վարդենիսի հոսպիտալում: