20.04.2025
ՀՀ-ն պետք է ունենա հավասարակշռված հարաբերություններ ՌԴ-ի և ԵՄ-ի հետ. Ալավերդյան
prev Նախորդ նորություն

Լեհաստանը հեշտացրել է ՀՀ և ՌԴ քաղաքացիների աշխատանքի թույլտվություն ստանալու ընթացակարգը

Լեհաստանի Սեյմը (խորհրդարանի ներքին պալատը) ընդունել է մի օրինագիծ, որը նախատեսում է մի շարք պետությունների, այդ թվում՝ ՀՀ և ՌԴ քաղաքացիների աշխատանքի տեղավորման հեշտացված ընթացակարգ:


Նոր օրինագիծը, մասնավորապես, օտարերկրյա քաղաքացիներին հնարավորություն է ընձեռում աշխատանքի տեղավորվել հեշտացված ընթացակարգով: Այսինքն, այսուհետ զբաղվածությունը կարող է լինել սեզոնային (մինչև 8 ամսով), իսկ աշխատանքի թույլտվությունը տրամադրվելու է ամեն ադմինիստրատիվ համայնքի ղեկավարի կողմից: Մինչ այս աշխատանքի թույլտվություն հնարավոր էր ստանալ միայն երեք տարի ժամկետով և Լեհաստանի խոշորագույն ադմինիստրատիվ կենտրոնի ղեկավարի կողմից:  


Նշենք, որ բացի ՀՀ և ՌԴ քաղաքացիներից, նոր փոփոխությունները կվերաբերեն նաև Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի քաղաքացիներին: 

Ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 12 պայմանագրային զինծառայող, 7-ի վիճակը ծանր է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար