24.11.2024
ՊՆ-ն հայտարարել է ՏՏ և բարձր տեխոնոլոգիաների ոլորտում մասնագիտացված զորակոչիկների մրցույթ
prev Նախորդ նորություն

Աշխատանքային և հարգալից. վարչապետը՝ Սերժ Սարգսյանի հետ իր հարաբերությունների մասին

Վարչապետ Կարեն Կարապետյանը հերքում է մամուլի տեղեկությունները, թե ինքն ու Սերժ Սարգսյանն ունեն լարված հարաբերություններ:


Այս մասին Երեւանի քաղաքապետի երդման արարողությունից առաջ հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը, ումից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ հարաբերություններ ունեն:


«Շատ լավ, աշխատանքային, գործնական, հարգալից», - կարճ պատասխանեց Կարեն Կարապետյանը: Վարչապետը վստահեցրեց, որ նախարարներին նշանակելիս որեւէ հակասություն չեն ունեցել:


Մամուլը տեւական ժամանակ է` գրում է, որ Հանրապետության նախագահի ու վարչապետի հարաբերությունները լարվել են: Նշվում էր անգամ, որ Կարեն Կարապետյանը պատրաստավում է հրաժարական տալ:


Օրեր առաջ անդրադառնալով այս լուրերին՝ Սերժ Սագրսյանը հայտարարեց, որ վարչապետը հրաժարական տալու որեւէ պատճառ չունի: