25.11.2024
Ազնավուր. Pour toi Arménie-ն կարող է ՀՀ նոր օրհներգը դառնալ, Սերժ Սարգսյանը դեմ չէ
prev Նախորդ նորություն

ՊՆ-ն հայտարարել է ՏՏ և բարձր տեխոնոլոգիաների ոլորտում մասնագիտացված զորակոչիկների մրցույթ

ՀՀ Պաշտպանության նախարարությունը՝ «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով հայտարարում է մրցույթ:


Մրցույթին կարող են մասնակցել 2017թ. ամառային զորակոչի ընթացքում զորակոչի ենթակա, տեղեկատվական և հաղորդակցական, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտներում խորը մասնագիտական գիտելիքներ ու համապատասխան խնդիրներ լուծելու գործնական հմտություններ ունեցող զորակոչիկները հետևյալ մասնագիտություններով՝ ծրագրավորում, ցանցեր, կիբեռանվտանգություն:


Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչև ս.թ. հունիսի 25-ը կարող են գրանցվել http://atmk.mil.am/ հղմամբ, կամ ուղարկել իրենց տվյալները [email protected] էլ. փոստի հասցեին: Հեռախոս՝ +374 10 294416: